Navai-ի գործը Ղազախստանում կարճվել է, նա վտարվել է երկրից
Ռեփեր Navai-ի գործը Ղազախստանում կարճվել է ոչ արդարացնող հիմքերով, նա վտարվել է երկրից, ՏԱՍՍ-ին հայտնել են Ժամբիլի մարզի ոստիկանության դեպարտամենտից:
«Ի պատասխան ստացվող հարցումների՝ հայտնում ենք, որ ռուսաստանցի ռեփ կատարողի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով՝ հաշվի առնելով նրա կողմից իրավախախտումն առաջին անգամ կատարելու հանգամանքը և գործուն զղջումը՝ քրեական դատավարության օրենսդրության պահանջներին համապատասխան»,- նշել են դեպարտամենտում:
Մամուլի ծառայության տվյալներով՝ «օտարերկրյա քաղաքացին վտարվել է երկրի սահմաններից»։
Բաքիրովը ձերբակալվել էր հոկտեմբերի 13-ին՝ Ղրղզստանի կողմից Ղազախստանի սահմանը հատելուց հետո։ Ժամբիլի մարզի ոստիկանության դեպարտամենտի տվյալներով՝ նրա ավտոմեքենայում թմրամիջոցներ էին հայտնաբերվել, և գործը քննվում էր դրանց մաքսանենգության ու ապօրինի պահման հոդվածներով։
Հոկտեմբերի 15-ին դեպարտամենտից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ դատարանը կալանավորել է ռուսաստանցուն։



