Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանում իշխանության դեմ հրապարակային կոչեր անելու մեղադրանքով
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ քաղաքացու նկատմամբ՝ պետական իշխանության դեմ հրապարակային կոչեր անելու և կրոնական թշնամանք հրահրելու մեղադրանքով:
Ադրբեջանում շարունակվում է սահմանադրական կարգի բռնի փոփոխության հրապարակային կոչերի, ինչպես նաև կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու վերաբերյալ քրեական գործի քննությունը: Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալով՝ հոկտեմբերի 16-ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:



