Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար Չիկագո Բուլսում
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը նոր պաշտոն է ստացել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։ Անվանի մասնագետը որպես օգնական մարզիչ միացել է լիգայի լեգենդար ակումբներից մեկի՝ «Չիկագո Բուլսի» մարզչական շտաբին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Այս մասին պաշտոնապես հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ NBA-ում 34 տարվա ահռելի փորձ ունեցող Կալամյանը նոր մրցաշրջանում կաշխատի ամերիկյան ակումբում, սակայն միևնույն ժամանակ կշարունակի գլխավորել Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, որի ղեկն ստանձնել է 2022 թվականին։



