Հերթական գիշերային խուլիգանությունն ու «դեբոշը»՝ Արաբկիր վարչական շրջանում. տղամարդը դանակը ձեռքին հայհոյանքներ է ուղղում ինչ-որ անձանց
Ցավոք, կարծես թե ավանդույթ է դառնում Երևանում այն «ուղեղից թոփալների»՝ օր օրի սնկի նման աճը, ովքեր ոչ միայն խախտում են քաղաքացիների անդորրը, այլ նաև վտանգ են ներկայացնում իրենցից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 13-ին, կեսգիշերին մոտ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ Վաղարշյան փողոցում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հարևանությամբ, տղամարդը կայանում է իր ավտոմեքենան, ապա դուրս գալիս՝ ձեռքին ունենալով դանակ, ամենալկտի հայհոյանքներն է ուղղում ինչ-որ անձանց և փորձում դանակով հարձակվել քաղաքացու վրա։
Հետաքրքիր է, արդյոք ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղյա՞կ են, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում քաղաքացիների տակը կարելի է ասել դառնում է անվտանգ։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ գիշերային չղջիկի կողմից կատարված «դեբոշից»։
Տեսանյութը՝ այստեղ:



