ՌԴ Պն-ն հայտնել է երկրի շրջանների և Սև ծովի վրա 173 ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները մեկ օրվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 173 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հակառակորդի մի շարք հարձակումներ կասեցվել են Ռուսաստանի մի շարք շրջանների և Սև ծովի ջրատարածքի վրա։



