ՀԱՊԿ-ը, որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն, գոյություն չունի. Ռուբինյան
ՀԱՊԿ-ը, որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն, գոյություն չունի, հետևաբար՝ անհնար է որևէ բան որևէ բանով փոխարինել։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտում բացերի լրացման քաղաքականությանը, ապա այն կապված է նաև պաշտպանական և քաղաքական համագործակցության դիվերսիֆիկացման հետ. մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագիրը, ձեռք ենք բերել պայմանավորվածություններ հաղորդակցական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։ Անվտանգության ոլորտում բացը բխում էր խաղաղության բացակայությունից»:


