Ռուսաստանի հետ Իտալիայի հարաբերությունների խզումը կարող է հիմար և անիմաստ քայլ լինել. Սալվինի
Ռուսաստանի հետ Իտալիայի հարաբերությունների խզումը կարող է հիմար և անիմաստ քայլ լինել։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում ասել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին։
Նա հույս է հայտնել, որ Իտալիան ապագայում կկարողանա վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Ես ակնկալում եմ, որ հակամարտող երկու կողմերը շփման եզրեր կգտնեն, որպեսզի Իտալիան ի վերջո կարողանա վերականգնել առևտրային, սպորտային, ակադեմիական և մշակութային կապերը Ռուսաստանի Դաշնության հետ։ Կարևոր է, որ հակամարտության ավարտից հետո որևէ մեկը չպնդի, թե մենք այլևս երբեք չպետք է հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի հետ․ դա հիմար, անիմաստ և վնասակար կլիներ»,-ասել է Իտալիայի փոխվարչապետը։
Նա հավելել է, որ Իտալիան պատրաստ է Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո վերադառնալ ռուսական գազի գնումներին։



