երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Թրամփը կմասնակցի Trump Tower Tbilisi նախագծի շնորհանդեսին

Թրամփը կմասնակցի Trump Tower Tbilisi նախագծի շնորհանդեսին

Հաջորդ շաբաթ Թբիլիսի կժամանեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին և The Trump Organization-ի գործադիր փոխնախագահ Էրիկ Թրամփը, Ynet-ին տված հարցազրույցում ասել է իսրայելա-վրացական կառուցապատող և Archi-ի համահիմնադիր Մենի Բենիշը, գրում է aliq.ge-ն:

Նրա խոսքով՝ միայն միջազգային հյուրերի և ներդրողների համար նախատեսված մասնավոր գալա երեկոյի բյուջեն կգերազանցի 1 միլիոն դոլարը։ Բենիշը նախագիծն անվանել է «բարձրակարգ» Վրաստանի մայրաքաղաքի համար։

Trump Tower-ը կլինի The Downtown Tbilisi համալիրի կենտրոնական մասը՝ մոտ 600 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, նախկին ձիարշավարանի տեղում։ 70 հարկանի, մոտ 259 մետր բարձրությամբ շենքը, ենթադրվում է, որ կլինի ամենաբարձրը Վրաստանում։

Բենիշի խոսքով՝ վրացական շինարարական ընկերությունները փորձ չունեն նման մասշտաբի և բարձրության նախագծեր կառուցելու հարցում։ Այժմ մրցույթ է անցկացվում, և գլխավոր կապալառուն, հավանաբար, կլինի Թուրքիայից կամ Ադրբեջանից որևէ խոշոր միջազգային ընկերություն։

Շենքը նախագծում է Gensler միջազգային ընկերությունը, իսկ ներքին հարդարանքը և ձևավորումը կստեղծվեն Four Seasons-ի և Ritz-Carlton-ի նման ապրանքանիշերի չափանիշներով՝ The Trump Organization-ի դիզայներների անմիջական մասնակցությամբ։

 

  • Կիսվել: