ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ֆուտզալ․ Հայաստան-Ալբանիա՝ ուղիղ

Ֆուտզալ․ Հայաստան-Ալբանիա՝ ուղիղ

Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին փետրվարի 1-ին Երևանում կընդունի Ալբանիայի հավաքականին։

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ Առաջին երկու տուրերից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 4 միավոր և Ղազախստանի հետ միասին կիսում է 6-րդ խմբի առաջին հորիզոնականը։

Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

Ֆուտզալի ազգային հավաքականի մեկնարկային կազմը.

  • Կիսվել: