Ֆրանսիայում Լիմոժի քաղաքապետարանի հրդեհումը կարող են ճանաչել աhաբեկչnւթյnւն
Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում, որ Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքի հրկիզումը կարող է որակվել որպես ահաբեկչական ակտ, հայտարարել է արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքապետարանը մեծամասամբ ավերվել է: Պրեֆեկտուրան հավելել էր, որ անկարգությունների հրահրողները ներխուժել են շենք և այրել այն, չնայած ներսում դեռ մարդիկ են եղել:
«Ազգային հակաահաբեկչական դատախազությունը կարծում է, որ կա հնարավորություն, որ սա կարող է լինել կազմակերպված ահաբեկչական հարձակում», – ասել է Դարմանինը Europe1 ռադիոյին և CNews հեռուստատեսությանը տված հարցազրույցում։



