Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ
Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն այսօր հյուրընկալվելիս 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ալբանիայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպումը կայացել է Տիրանայում:
Հայաստանի ազգային թիմի կազմում երեք գոլ է հեղինակել Դենիս Նևեդրովը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Արթուր Մելքոնյանը և Նիկիտա Խրոմիխը։
Այս հաղթանակից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 10 միավորով գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։