Լոռու մարզում բшխվել են «Scania» բեռնատարը և «Hyundai Elysion»-ը․ 4-ից 3 վիրավnրներին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elysion» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Վիրավորներից երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։


