Այսօր Հայաստանի հավաքականն առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա երրորդ` «Սևան» մարզաշապիկով
Այսօր Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա երրորդ` «Սևան» մարզաշապիկով: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։
Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա ժամը 22։00-ին (Երևանի ժամանակով) Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում: