երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Անառակ որդու վերադարձը․ Սանտոսի նախագահը հայտնել է Նեյմարի վերադարձի մասին

Անառակ որդու վերադարձը․ Սանտոսի նախագահը հայտնել է Նեյմարի վերադարձի մասին

Առաջիկա ժամերին բրազիլացի աստղային հարձակվող Նեյմարը պայմանագիր կկնքի հարազատ «Սանտոսի» հետ, գրում է armsport.am-ը:

«Սանտոսի» նախագահ Մարսելո Տեյշեյրան սոցցանցերում հետադարձ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է երիտասարդ Նեյմարը պայմանագիր ստորագրում ակումբի հետ:

«Թվում է, թե երեկ էր, որ նա հեռացավ։ Ժամանակը շատ արագ է թռչում: Ժամանակն է կերտել մեր նոր պատմությունը։ Արի տուն, գրկաբաց սպասում ենք քեզ»։ — գրել է Տեյշեյրան։

Հիշեցնենք, որ Նեյմարը 2013 թվականի ամռանը լքել է հարազատ «Սանտոսը»՝ տեղափոխվելով «Բարսելոնա»։

 

  • Կիսվել: