Ադամյանը նորամուտը նշեց Բրյուգեի կազմում
Բելգիայի առաջնության 26-րդ տուրում «Բրյուգեն» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Գենտին»։
Տանտերերի կազմում նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինման մտավ անմիջապես ընդմիջումից հետո։
«Բրյուգեն» 48 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումն Ադամյանի թիմը կանցկացնի փետրվարի 13-ին՝ մրցելով «Շարլեռուայի» հետ, գրում է armsport.am-ը։