երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Ուրարտու»-ն ու «Նոա»-ն գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

«Ուրարտու»-ն ու «Նոա»-ն գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալեց նորընծա չեմպիոն «Նոային»։ 

Հանդիպման մեկնարկից առաջ «Ուրարտուի» ֆուտբոլիստները պատվո միջանցք կազմեցին մրցակցի համար՝ շնորհավորելով առաջին չեմպիոնության առթիվ։

Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:

«Ուրարտուից» աչքի ընկան հարձակվող Կարեն Մելքոնյանը, պաշտպան Խարիտոն Այվազյանը։ «Նոայի» պորտուգալացի պաշտպան Գոնսալո Սիլվան էլ գրավեց սեփական դարպասը։

Չեմպիոններից գոլերը խփեցին պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան, բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը եւ իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Տորարինսոնը։

28 խաղից հետո «Նոան» վաստակել է 72 միավոր, «Ուրարտուն» 59 միավորով երրորդն է։

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

Հայաստանի առաջնություն, 31-րդ տուր

«Ուրարտու» - «Նոա»՝ 3:3

Կարեն Մելքոնյան, 9, Խարիտոն Այվազյան, 45, Գոնսալո Սիլվա, 45+7, ինքնագոլ - Հելդեր Ֆերեյրա, 19, Մատեուս Այաս, 28, Գուդմունդուր Տորարինսոն, 46

  • Կիսվել: