Իրանի արտգործնախարարն հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջուկային խնդրով ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները գրեթե որոշված են, բայց դեռ պետք է համաձայնեցվեն:
Ինչպես փոխանցում է Mehr գործակալությունը, այս մասին Իրանի արտգործնախարարը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում:
«Բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները գրեթե որոշված են, բայց դրանք պետք է վերջնականապես համաձայնեցվեն։ Ամենայն հավանականությամբ, այդ մասին կհայտարարվի առաջիկայում: Օմանի արտաքին գործերի նախարարը նաև կտեղեկացնի բանակցությունների անցկացման վայրի մասին»,- հավելել է Աբաս Արաղչին: