Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ
Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, իսկ 20-ը վիրավորվել:
Այս մասին հայտնում է Garowe պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահապարտ-ահաբեկչի կողմից պայթյունն իրականացվել է այն վայրում, որտեղ հավաքվել էին զորակոչիկները:
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ Սոմալիի իշխանություններն, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունը դեռևս հրապարակային չեն մեկնաբանել տեղի ունեցածը: