երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին

Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին

Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․ «Այսօր Բերձորի ազատագրման 33-ամյակն է։

Էն Բերձորի, որ դեռ օկուպացված է թշնամու կողմից։
Մեծ հաշվով ինչու՞ եղավ էն ամենը, ինչ եղավ։

Որովհետև 1992-1994 թթ. Արցախի ազատագրմամբ փաստացի սկսված հայոց հողահավաքը ազգային գաղափար-նպատակի չվերածեցինք․․․

Նոր «մայիսի 18» մենք իհարկե կարող ենք ունենալ, միայն թե դրա ազգային գաղափարն է պետք, ազգային նպատակադրումը` այն Բ կետը, որը սահմանելուց հետո մեր ներկայիս Ա կետից դեպի Բ կետը տանող ճանապարհը վստահաբար գտնվելու է։

Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին է, որն ադրբեջանցիք հիմնահատակ ոչնչացրել են»

  • Կիսվել: