երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածում ցամաքային լայնածավալ գործողություններ է սկսում

ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածում ցամաքային լայնածավալ գործողություններ է սկսում

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային լայնածավալ գործողություններ սկսելու մասին։

Դրանք իրականացվելու են Գեդեոնի կառքեր գործողության շրջանակում, որի նպատակն է վերջնականապես ջախջախել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, նշվում է հաղորդագրության մեջ։

Վերջին մեկ օրվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի զորքերը, ներառյալ ինչպես ժամկետային զինծառայողներ, այնպես էլ պահեստազորայիններ, լայնածավալ ցամաքային գործողություններ են սկսել Գազայի հատվածի հյուսիսային եւ հարավային մասերում, – ասված է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունում:

  • Կիսվել: