երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ

19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ

Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը հայտարարել է, որ որպես ծննդյան նվեր կցանկանար հաղթանակ տոնել Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում։

Նշենք, որ նախօրեին՝ հուլիսի 13-ին, լրացել է Յամալի 19-ամյակը։

«Ես դեռ շատ նվերներ չեմ ստացել։ Լավագույն նվերը կլինի հաղթանակն այս երեքշաբթի, ինչպես նաև ուղևորությունը Նյու Յորք», — երիտասարդ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

ԱԱ-2026-ի կիսաեզրափակչի Ֆրանսիա — Իսպանիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին, ԱՄՆ-ի Դալաս քաղաքում։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին։

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: