ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր. վաղը եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ

Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր. վաղը եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ

Այս տարի ապրիլի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Արարատյան Հայրապետական թեմից հայտնում են, որ այդ օրը` ժամը 11.00-ին, թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Սուրբ և Անմահ Պատարագ, և ցանկացողներն, առանց պահքը խախտելու, կարող են Ս. Հաղորդություն ստանալ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին ԱՀԹ բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

  • Կիսվել: