Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարություն է տարածել, որովը սպառնում է, որ կհարվածի Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին:
Մասնավորապես՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Թեհրանի տրամադրության տակ հայտնված տեղեկատվությունը կբարձրացնի իրանական հրթիռների հարվածի ճշգրտությունը:
«Իրանի միջուկային օբյեկտների վրա «Սիոնիստական ռեժիմի» ցանկացած հնարավոր հարձակում անմիջապես կդիմավորվի Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին հարվածով։ «Սիոնիստական» թիրախներն արդեն Իրանի զինված ուժերի սեղանին են»,-նշված է հայտարարության մեջ։