Հայաստանն ու Իրանը կարևորում են համատեղ ծրագրերի իրականացումն էներգետիկ ոլորտում
Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ, գրում է parstoday.ir-ը:
Այս մասին նշված է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։
«Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։