երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Հնդկաստանի և Հայաստանի գործընկերությունն ունի լայն ռազմավարական նշանակություն. South China Morning Post

Հնդկաստանի և Հայաստանի գործընկերությունն ունի լայն ռազմավարական նշանակություն. South China Morning Post

Հնդկաստանը խորացնում է պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ: Այս մասին գրում է South China Morning Post պարբերականը՝ նշելով, որ սա, ըստ վերլուծաբանների, վերջին սրացումներից հետո Նյու Դելիի տարածաշրջանային շահերին մարտահրավեր նետած և Իսլամաբադին բացահայտորեն աջակցած Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև եռակողմ գործընկերության և աճող ռազմավարական դաշինքին հակազդելու ավելի լայն ջանքերի մի մասն է:

Նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը շտապեցին աջակցություն հայտնել Պակիստանին, երբ Հնդկաստանը սկսեց «Սինդուր» կոդային անվանումով ավիահարվածները՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում 26 զբոսաշրջիկների մահվան պատճառ դարձած հարձակման։

«Հնդկաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ այնքան էլ լավը չեն, -նշել է, Indic Researchers Forum վերլուծական կենտրոնի անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ռաջան Քոչարը։ -Հետևաբար, Հայաստանին զենքի որևէ վաճառք քիչ հավանական է, որ ազդի նրանց հետ մեր հարաբերությունների վրա, հատկապես, երբ երկու երկրներն էլ բացահայտորեն կողմնակալություն ցուցաբերեցին Պակիստանի հանդեպ և աջակցեցին նրան Հնդկաստանի դեմ վերջին «Սինդուր» գործողության ժամանակ»։

Վերլուծաբանները նշում են, որ Հնդկաստանի և Հայաստանի գործընկերությունն ունի ավելի լայն ռազմավարական հետևանքներ և դուրս է գալիս Երևանի պաշտպանական կարողությունների ամրապնդման շրջանակից։

Սա Հնդկաստանին հնարավորություն է ընձեռում ընդլայնելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ բախվում է Ադրբեջանին աջակցող թուրքական և պակիստանյան դաշինքների դիմադրությանը, նման կերպ ամրապնդելով Դելիի դիրքերը որպես Եվրասիայում խոշոր խաղացողի։ Հնդկաստանի և Հայաստանի գործընկերությունը միաժամանակ ավելի մեծ շեշտում է առաջարկվող Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը նպատակ ունի Հնդկաստանը Հայաստանի և Իրանի միջոցով կապել Եվրոպայի հետ։

  • Կիսվել: