երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են քաղաքում իրավիճակի կարգավորման մասին

Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են քաղաքում իրավիճակի կարգավորման մասին

Լոս Անջելեսում իրավիճակը կարգավորվել է: Այս մասին այսօր հայտարարել է շրջանային խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Հիլդա Սոլիսը՝ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) վերջերս իրականացրած խուզարկությունների հետևանքով առաջացած անկարգություններից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նա ասել է, որ քաղաքի որոշ մայրուղիներ, մուտքեր և ելքեր մնում են փակ, երթևեկությունը սահմանափակ է։ «Մարդիկ վերադառնում են աշխատանքի, բայց դա տեղի է ունենում աստիճանաբար»,-նշել է պաշտոնյան։

Սոլիսը նաև հաստատել է, որ Լոս Ամջելեսում ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու որոշումը կայացվել է առանց Կալիֆոռնիայի նահանգապետի կամ տեղական իշխանությունների հարցման։

ԱՄՆ գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչն էլ РИА Новости-ին հայտնել է, որ տեղեկությունն այն մասին, թե Սպիտակ տան մոտ արգելապատնեշներ են տեղադրվել Լոս Անջելեսում բողոքի ակցիաների հետ կապված, չի համապատասխանում իրականությանը:

«Դա կապված է Վաշինգտոնում կայանալիք շքերթի հետ։ Քանի որ դա ազգային անվտանգության հատուկ մակարդակի միջոցառում է, ապա այդ արգելապատնեշների տեղադրումը դրա նախապատրաստման մի մասն է»,- ասել Է Սոլիսը:

  • Կիսվել: