«Հեռո՛ւ մնա Հայ առաքելական եկեղեցուց»․ Վրաստանում ցույց կանցկացվի
Վրաստանում ՀՀ դեսպանության շենքի առջև (Վրաստան, ք. Թբիլիսի, Թեթելաշվիլի փողոց, 4) կանցկացվի բողոքի ցույց՝ «ՀԵՌՈՒ ՄՆԱ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ» խորագրով, իբրև աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանությանը։ Այս մասին հայտնում են Վրաստանի հայ համայնքից։
«Հանրահավաքը դատապարտելու է Հայաստանի ապազգային և եկեղեցու նկատմամբ պարբերական ու հետևողական հարձակումներ իրականացնող ներկա իշխանությանը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։
Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։
Թբիլիսիում գտնվող հայրենակիցնե’ր, կոչ ենք անում հունիսի 12-ին` ժամը 16:30-ին, մասնակցել ցույցին, կանգնե’լ մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի կողքին, պաշտպանել մեր ժողովրդի հոգևոր հենասյուները»,-ասված է հաղորդագրության մեջ: