ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Շղթայական ավտովթար` Կոտայքի մարզում

Շղթայական ավտովթար` Կոտայքի մարզում

Այսօր` հոկտեմբերի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  

Ըստ Shamshyan.com-ի` ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում բախվել են Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Տիրան Ավայանի վարած Mercedes մակնիշի 35 FO 568 համարանիշի, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Համբարյանի վարած Opel մակնիշի 36 LA 051 համարանիշի և Արմավիրի մարզի Դղոս գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արկադի Զաքարյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 04 ՕԼ 819 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

 

  • Կիսվել: