շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել․ Քիշնև ուղևորված FlyOne-ի օդանավը կվերադառնա Երևան

Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել․ Քիշնև ուղևորված FlyOne-ի օդանավը կվերադառնա Երևան

FlyOne ավիաընկերության Երևան-Քիշնև չվերթ իրանակացնող ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Բուխարեստում, ուղևորի հետ կվերադառնա Երևան։ Այս մասին newsmaker.md-ին հայտնել է FlyOne-ի խորհրդի նախագահ Վլադիմիր Չեբոտարը։

«Ինքնաթիռը վերադառնում է Երևան։ Այդ թռիչքին թույլ չի տրվել մուտք գործել Մոլդովայի օդային տարածք։ Դա չարտերային թռիչք է եղել, կփորձեն պարզել կատարվածի հանգամանքները»,- ասել է Չեբոտարը։

«Ինչպես հասկացա, օդանավի վրա կասկածելի դեմքեր են եղել։ Թռիչքի ընթացքում անձնակազմը փոխել է թռիչքի վերաբերյալ որոշ տվյալներ և սխալ է թույլ տվել փաստաթղթերում։ Ուղևորներից մեկը եղել է կասկածյալը, սակայն մանրամասները դեռ չգիտենք»,-նշել է նա՝ հավելելով, որ դրանից հետո կեղծ ահազանգ է ստացվել, որ ինքնաթիռում ական կա։

  • Կիսվել: