Հայ պատանի բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել Թուրքիայում
Հայաստանի թիմը երկու մեդալով է ավարտել պայքարը Թուրքիայում կայացած բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում:
Բրոնզե մեդալի են արժանացել 40 կգ քաշային Նարե Շաքարյանը և 63 կգ քաշային Խաչիկ Բաբայանը: Հայ բռնցքամարտիկները հասել են կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն են կրել: Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 20 բռնցքամարտիկով (17 տղա և 3 աղջիկ):



