երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ

5 տարի տևած դատական քաշքշուկից հետո Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը արդարացրել է Մամիկոն Ասլանյանին, այս մասին հայտնել է նա` նշելով, որ անսպասելի որոշում էր։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հիշեցրել է, որ արդարացրել են այն հոդվածով, որով որ իրեն 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ։

Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ 

Հուլիսի 15-ին Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել էր. դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել 10 մլն դրամ գրավով։

  • Կիսվել: