երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Կայացել է ԱԺ խորհրդի նիստը

Կայացել է ԱԺ խորհրդի նիստը

Հոկտեմբերի 26-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երկու ժամ։

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց:

Լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի համապատասխան որոշումներում։

  • Կիսվել: