ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Մուսալեռում բախվել են 3 մեքենաներ. նրանցից մեկը բախվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 4 ոստիկաններից մեկը հոսպիտալացվել է

Մուսալեռում բախվել են 3 մեքենաներ. նրանցից մեկը բախվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 4 ոստիկաններից մեկը հոսպիտալացվել է

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթացող հատվածում բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը բախվել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռնի։

Կայքի տեղեկություններով «BMW»-ի վարորդն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում և նրա հետ ավտոմեքենայում եղել է և 3 հոգի, որոնք նույնպես աշխատում են ոստիկանության զորքերում։ Նշված երեք անձինք, բարեբախտաբար, չեն տուժել։

  • Կիսվել: