Կոտայքում «ԳԱԶ 66»-ը սար բարձրանալիս գլորվել է ու հայտնվել տան բակում. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Կոտայքի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:10-ի սահմաններում Մարմարիկ գյուղի բնակիչ, 44-ամյա Ահարոն Ք.-ն իր վարած «ԳԱԶ 66» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Մարմարիկ գյուղից դեպի սարեր տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է բնակչի տան բակում:
Ըստ աղբյուրի, վթարի հետևանքով Ահարոն Ք.-ն մարմնական վնասվածքներով՝ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: