Գիրք նվիրելը հիանալի է. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիրք նվիրելը հիանալի է:
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մի բան նշեմ, որ ՀՀ ԳԱԱ ՊԻ -ի կողմից «Հայոց Պատմության» ակադեմիական բազմահատորյակի առայժմ տպագրված բոլոր հատորներից Հայոց Բանակին է նվիրաբերվել մի քանի հարյուր օրինակ։ Գրքերը հասցվել են զորամասեր։
Շնորհակալություն Պատմության ինստիտուտ-ին և անձամբ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին ՀՀ ՊՆ հետ բարձր համագործակցության համար»։