Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է
Մի հզոր երկրի ղեկավար մյուս հզոր երկրի ղեկավարին նվիրում է ռուսերեն գիրք, որը թարգմանել է հայը. Sputnik Արմենիայի հետ զրույցում արևելագետ, Հնդկաստանի մասնագետ, գրող, թարգմանիչ Նաիրա Մկրտչյանն այսպես է բնորոշել իր թարգմանած գրքի շուրջ տեղի ունեցած համաշխարհային մասշտաբի իրադարձությունը։
Նյու Դելիում ընթացնող ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է թամիլյան դասական գրականության գլուխգործոց «Տիրուկկուրալի» ռուսերեն օրինակը, որի թարգմանիչը մեր հայրենակից Նաիրա Մկրտչյանն է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:



