շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Գեղարքունիքի մարզպետը Երանոսում դիտարկել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետը Երանոսում դիտարկել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ դիտարկել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
 
Նրանց ուղեկցում էին Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Գեղարքունիքի մարզպետի և Մարտունու համայքնապետարանի աշխատակազմերի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։
 
Այցի առաջին կանգառը Երանոսի 5-րդ, 9-րդ, 21-րդ, 22-րդ փողոցներում էր, որտեղ հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
 
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2025 թվականի մայիսից։ 2025 թվականի հուլիսի 23-ի դրությամբ արդեն ամբողջությամբ ասֆալտապատված են բոլոր փողոցները՝1920 մետր երկարությամբ և 9240 քառակուսի մետր մակերեսով։
 
Նույն ծրագրի շրջանակներում Երանոսի թիվ 21 և 22 փողոցներում կառուցվել է 75 գծամետր երկարության հենապատ։
 
Երանոսի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 652 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
 

  • Կիսվել: