«Արմենիա» ավիաընկերության պարզաբանումը, թե ինչ դասով է Աննա Հակոբյանը մեկնել Բեյրութ
«Արմենիա ավիաընկերությունը» մամուլի հրապարակումների վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել` կապված նրա հետ, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ինչ դասով է մեկնել Բեյրութ: Ընկերության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր 168.am կայքում տեղ գտած հրապարակման մասով, ավիաընկերությունը զանգեր է ստանում լրատվամիջոցներից՝ խնդրանքով պարզաբանել՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նրան ուղկեցող անվտանգության աշխատակիցներն ու օգնականները 2019թ-ի հուլիսի 1-ին Երևանից Բեյրութ մեկնել են բիզնես , թե՞ էկոնոմ դասով:
Նախ ցանկանում ենք նշել, որ Արմենիա ավիաընկերությունը՝ ինչպես ցանկացած դասական ավիաընկերություն ունի, թե բիզնես և թե էկոնոմ դաս: Արմենիա ավիաընկերության Boeing 737 օդանավում առհասարակ առկա է 116 էկոնոմ և 8 բիզնես նստատեղ՝ընդհանուր 124 նստատեղ, սակայն ամառային շրջանում, հաշվի առնելով բարձր պահանջարկը և կոմերցիոն շահը, ավիաընկերությունը իր օդանավերի սրահում կատարում է նստատեղերի կառուցվածքի փոփոխություն, ինչը թույլ է տալիս ապահովել լրացուցիչ նստատեղեր:
Բիզնես դասի նստատեղերը ավելի մեծ տարածք են զբաղեցնում և բիզնես դասի 8 նստատեղերը փոխարինվում են 15 էկոնոմ դասի նստատեղերով, ինչը ապահովում է լրացուցիչ 7 նստատեղեղ: Հուլիսի 1-ին, ինչպես նաև ամբողջ ամառային շրջանում Boeing 737 օդանավում առկա է եղել 131 էկոնոմ նստատեղ, որից 15 նստատեղը առանձնացված են վարագույրով»: