հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել է

Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել է

Հուլիսի 15-ին միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03։50-ի սահմաններում «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անդրանիկ Մ.-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի մարզային քրեական վարչությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, Անդրանիկ Մ.-ն Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 հասցեում գործող «Ալեքս» մթերային խանութի հարևանությամբ վիճաբանել է դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ։ Վերջինս իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով Անդրանիկ Մ.-ի մարմնի տարբեր հատվածներին վնասվածքներ է հասցրել։

Քրեական ոստիկանության ծառայողների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

 

  • Կիսվել: