Սովորելու իրավունքից օգտվել է 119 ազատազրկված անձ. Արդարադատության նախարար
Ազատազրկման ձևով պատիժ կրող և կալանավորված անձանց համար նախորդ տարի իրականացվել են կրթական ծրագրեր, սովորելու իրավունքից օգտվել է 119 անձ:
Այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«Ազատազրկման ձևով պատիժ կրող և կալանավորված անձանց համար իրականացվել են կրթական ծրագրեր, սովորելու իրավունքից օգտվել է 119 անձ, իրականացվել են նաև մի շարք դասընթացներ՝ օտար լեզուների, համակարգչային հմտությունների, արհեստագործության և այլ թեմաներով, որոնց մասնակցել են 192 անձ»,-ասաց նախարարը: