շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ՔԿՀ–ում ոչ ոք ոչ մեկի չի ծեծել. Գալյանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ իր այցի մասին

ՔԿՀ–ում ոչ ոք ոչ մեկի չի ծեծել. Գալյանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ իր այցի մասին

Ես գնացել էի քրեակատարողական հիմնարկ հանդիպելու դատապարտյալներին, որպեսզի հասկանամ առհասարակ ինչ խնդիրներ ունեն ցմահ դատապարտյալները։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Դիտարկանը, որ նախարարը «Նուբարաշեն» ՔԿՀ է այցելել դատապարտյալների ծեծից հետո, նախարարը չհամաձայնեց, որ ծեծ է եղել. «Ես չէի գնացել հասկանալու, թե ինչ է արվել։ Ես այդպիսի երանգ այն գործողությանը, որը կատարվել է, երբևէ չեմ տվել և չեմ էլ տա, որովհետև դա չի համապատասխանում իրականությանը։  Դա ընդամենը միջոցառում է եղել՝ միտված ճնշելու անձանց ոչ իրավաչափ վարքագիծը, և ես կրկնում եմ, ոչ իրավաչափ վարքագծի հակազդման մեխանիզմները սահմանված են օրենքով։ Ոչ մեկ ոչ մեկին չի ծեծել։

Հարցին՝ վստահեցնո՞ւմ է, որ առաջիկայում ցհամ դատապարտյալներից ոմանք վաղաժամկետ ազատ կարձակվեն, Գալյանը պատասխանեց. «Ես վստահեցնել չեմ կարող, որովհետև դրա մանդատը չունեմ, պատրից պայմանական վաղակետ ազատելու հարցի լուծողը միայն դատարանն է։ Մեր խնդիրը միայն, միայն, միայն զեկույցների մշակումն է, և այդ մշակումը ինքնուրույն գործընթաց չէ այնքանով, որ կախված է հենց դատապարտյալի վարքագծից։ Այսինքն մեր խնդիրը պայմաններ ստեղծելն է վերասոցիալականացման, ինչի շուրջ մենք ակտիվ աշխատում ենք և ֆիքսելն է վարքագծում դրական դինամիկան, ինչի շուրջ ևս աշխատում ենք։ Բայց արդյոք դատարանները պայմանական վաղաժամկետ կազատեն դատապարտյալներին պատժի կրումից, ես այդ հարցին երբևէ պատասխանել չեմ կարող։ Մենք ունեցել ենք 2019-ից հետո դեպքեր, երբ անձինք ցմահ դատապարտյալները ազատվել են պատժի կրումից»։

  • Կիսվել: