ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին լրատվամիջոցներին  հայտնել են ՔԿ-ից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- նշել են ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ մայիսի 28-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել պացիենտ ծնված 27.11.2023թ.,՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ: Կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որտեղ, հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, երեխան ստացել է միայն անհրաժեշտ և ցուցված դեղորայքային միջամտություն և միացվել ապարատին:

Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերսման ընթացքում: Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն, ցավոք, անարդյունք և ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը:

  • Կիսվել: