Կառավարությունը որոշեց Երեւանում անշարժ գույք օտարել դասական աճուրդով
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 29–ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի 22 շենք, 11 տարածք հասցեում գտնվող 537.3 քմ մակերեսով տարածքի, ինչպես նաև շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.300644 հա մակերեսով հողամասից (որից 0.01251 հա մակերեսով հատվածը ծանրաբեռնված է սերվիտուտով) 537/4683 բաժնային մաս համարվող հողամասի մասին է, որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 124 մլն 624 հազար 884 դրամ։ Դրանում ներառված հողամասի կադաստրային արժեքը 31 մլն 243 հազար 853 դրամ է։ Այն կօտարվի դասական աճուրդով:
Հաշվի առնելով, որ Գույքի գնահատված շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը կազմվել է 2024 թվականի հուլիսի 2-ին, ուստի նախագծով սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով մինչև Գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2026 թվականի հուլիսի 1-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց
Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։
Գույքը նախկինում արդեն ներկայացված է եղել օտարման՝ դասական աճուրդով, սակայն շարունակական աճուրդները չեն կայացել՝ հայտերի բացակայության պատճառով: