շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Իմ քրեական գործը կայծակնային արագությամբ է ընթանում, ԱՆԻՖ-ի դեպքում, չնայած խոշոր չափով հափշտակությունների, դանդաղկոտություն է. Վահան Քերոբյան. Factor.TV

Իմ քրեական գործը կայծակնային արագությամբ է ընթանում, ԱՆԻՖ-ի դեպքում, չնայած խոշոր չափով հափշտակությունների, դանդաղկոտություն է. Վահան Քերոբյան. Factor.TV

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է կառավարության կողմից ԱՆԻՖ հիմնադրամի լուծարման պատճառների, այդ հիմնադրամի գործունեության ձախողման հարցում իրեն ուղղված մեղադրանքների, ԱՆԻՖ-ում կոռուպցիոն ենթադրյալ դրսևորումների, հիմնադրամում Տիգրան Ավինյանի և Դավիթ Փափազյանի գործունեության, իրեն առնչվող քրեական գործի դատաքննության ընթացքի, իր դեմ մեղադրական դատավճիռ կայացնելու հավանականության, Դավիթ Սանասարյանի արդարացման, այլ թեմաների մասին։

Քերոբյանը նշել է, որ 2022-ին, ֆինանսների նախարարության պատվերով, Արժույթի միջազգային հիմնադրամը վերլուծություն արեց ԱՆԻՖ-ի վերաբերյալ և շատ պարզ գրեց՝ կա թափանցիկության և հաշվետվողականության լուրջ պրոբլեմ, կառավարման մակարդակը 0-ական է: 

«Այն ընկերությունը, որտեղ արվել է ներդրում, ստեղծվել է 2023 թվականի ապրիլի 26-ին, դրանից 78 օր հետո՝ մայիսի 4-ին ստացել է  1.5 մլրդ դրամի ներդրում և դրանից 2 շաբաթ հետո ԱՆԻՖ-ը տեղափոխվել է  էկանոմիկայի նախարարության լիազորության տակ: Չմոռանանք, որ կա ուղիղ կապ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի և այդ ընկերության տնօրենի միջև»,- ասաց Քերոբյանը:

Լրագրողը հիշեցրեց, որ խոսքը «Ձեռնարկատեր-պետություն» հիմնադրամի կողմից 1.5 մլրդ դրամի ներդրման մասին է CFW ՓԲԸ-ում և այդ ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է:

Քերոբյանը պարզաբանեց, որ Էկոնոիմկայի նախարարությունը ռեֆորմ էր իրականացնելու, որով ԱՆԻՖ-ի նկատմամբ պետք է վերասկողությունն ինչ-որ չափով ուժեղանար, իսկ դրանից մեկ ամսից էլ քիչ ժամանակ ստեղծվել է ընկերություն, որին 8 օրվա ընթացքում հատկացվել է աննախադեպ գումար:

«Դրանից երկու շաբաթ հետո ԱՆԻՖ-ի լիազորություններն անցնում են էկոնոմրիկայի նախարարությանը, թող հետևությունները մարդիկ անեն: Եկեք հիմա նայենք քրեական գործերին: Երբ ես 2024-ի ամռանը հարցաքննվում էի, ինձ մոտ հարց առաջացավ՝ ինչի՞, օրինակ, իմ քրեական գործով ամեն ինչը կայծակնային արագությամբ ընթանում է առաջ, իսկ ԱՆԻՖ-ի գործով շատ զարմանալի դանդաղկոտություն է: Ես հարցրեցի քննիչին՝ ինչո՞ւ է այդպես, նա ասաց՝ ես մենակ եմ, զբաղված էի ուրիշ գործերով, այն դեպքում երբ խոշոր չափով հափշտակությունների կասկած կա և պետք էր արագ գործել, իսկ մեր դեպքում կա խոշոր քննչական խումբ»,- նշեց նա:

  • Կիսվել: