շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Գրիշա Թամրազյանը հերքում է, որ հայհոյել է

Գրիշա Թամրազյանը հերքում է, որ հայհոյել է

«Լուրերը» 2022-ի դեկտեմբերի 9-ին անդրադարձել էր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությանը:

Ռեպորտաժում նշվել էր, որ գործող ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը հեռակա հայհոյում էր նախարար Վահրամ Դումանյանին: Թամրազյանը Հանրային հեռուստաընկերության դեմ դատական հայցով վիճարկել է իր հասցեին ասվածը՝ համարել զրպարտություն և պահանջել հերքում:

Դատարանը վճիռը կայացրել է հօգուտ հայցվորի, Թամրազյանը պնդել է, որ չի հայհոյել։ 

  • Կիսվել: