Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել Սիոնիստական ռեժիմի և նրա կողմնակիցների ցանկացած քայլի. Արաղչի
Իրանի արտգործնախարարն ասել է. «ԻԻՀ զինված ուժերը պատրաստ են իրենց ողջ ուժով դիմակայել սիոնիստական ռեժիմի և նրա կողմնակիցների ցանկացած արկածախնդիր քայլի»:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին և Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խուան Կառլոս Պինտոն հեռախոսազրույցում քննարկել են Արևմտյան Ասիայի տարածաշրջանի վերջին զարգացումները՝ Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայից և հրադադարի հաստատումից հետո։
Բարձր գնահատելով Վենեսուելայի կառավարության վճռական դիրքորոշումը, որը դատապարտել է սիոնիստական և ամերիկյան ռեժիմների կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան, Արաղչին նշել է. «Իրանի դեմ սիոնիստական և ամերիկյան ռեժիմների կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների ու կանոնների կոպիտ խախտում էր, աննախադեպ սպառնալիքի ենթարկեց տարածաշրջանի և աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը և ավելի ակնհայտ դարձրեց Իսրայելի ռեժիմի կողմնակիցների երեսպաշտությունը»։
Նա նշել է, որ միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է պատասխանատվության կանչեն ԱՄՆ-ին և Սիոնիստական ռեժիմին՝ Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ռազմական ագրեսիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների և միջազգային իրավունքի գերակայող կանոնների խախտման համար։
Արաղչին ասել է․ «Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված անօրինական հարձակումները մահացու հարված էին դիվանագիտության սկզբունքին»։
Ընդգծելով իր ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և օրինական իրավունքները պաշտպանելու Իրանի ժողովրդի վճռականությունը՝ Արաղչին ասել է. «Ինչպես 12-օրյա պատերազմի ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պատրաստ են հետագայում նույնպես իրենց ողջ ուժով դիմակայել Սիոնիստական ռեժիմի և նրա կողմնակիցների ցանկացած արկածախնդիր քայլի»։
Հեռախոսազրույցում Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խուան Գիլ Պինտոն կրկին ընդգծել է իր երկրի հստակ դիրքորոշումը՝ դատապարտելով Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքի դեմ ռազմական ագրեսիան, և իր և Վենեսուելայի կառավարության ցավակցությունները հայտնել հեղափոխության գերագույն առաջնորդին, Իրանի կառավարությանն ու ժողովրդին։
Նա ասել է. «Վենեսուելան դատապարտել է Միացյալ Նահանգների և Իսրայելի անօրինական հարձակումները համապատասխան միջազգային կազմակերպություններում և այլ երկրների հետ երկկողմանի փոխազդեցություններում և ընդգծել է միջազգային իրավունքը խախտող այս գործողությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտությունը և միշտ կկանգնի Իրանի Իսլամական Հանրապետության կողքին՝ որպես բարեկամ երկիր»։