Վարչապետին ու մնացածին սպանել ցանկացողը Հրայր սարկավագ Հակոբյանն է․ Տարոն Չախոյան
Վարչապետին ու մնացածին սպանել ցանկացողը Հրայր սարկավագ Հակոբյանն է, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
««Սրբազան» Բագրատը պատերի տակ էր ուզում գյուլլել, սարկավագը՝ խմբակային էր ուզում սպանել։ Իսկ Կտրիճ Ներսիսյանը դեռ լռում է՝ շարունակելով հովանավորել էս ահաբեկիչների ոհմակին»,- գրել է նա՝ կից լուսանկար հրապարակելով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։