հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների

Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել Ոստիկանության և Փրկարար ծառայության մի շարք ծառայողների։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

ՆԳՆ-ից հիշեցնում են, որ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Երախտագիտության» մեդալներով։

Արփինե Սարգսյանը պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ շնորհավորել է ծառայողներին՝ ընդգծելով, որ դրանք ոչ միայն անհատական, այլև թիմի աշխատանքի գնահատանքի դրսևորում են՝ ուղղված Ոստիկանության և Փրկարար ծառայության ամբողջ անձնակազմի աշխատանքին։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ պետական պարգևները նույն նվիրումով ու պատասխանատվությամբ ծառայությունը շարունակելու, մասնագիտական առաջընթացի ու նոր ձեռքբերումների խթան են։

  • Կիսվել: