Անձի հետախուզման բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Մայիսի 24-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը ապօրինի պահում և իրացնում է թմրամիջոցներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 40-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են 243 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված, կանեփի բույսեր, սերմ, կշեռք, կանեփ մանրացնող սարք, իսկ հարակից այգում՝ կանեփի 253 բույս։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։