չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
8-րդ դասարանի աշակերտը օդաճնշիչ ատրճանակով կրակել է դպրոցի պատուհանին

8-րդ դասարանի աշակերտը օդաճնշիչ ատրճանակով կրակել է դպրոցի պատուհանին

Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։

Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։

  • Կիսվել: